ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իտալիան Սիրիայի ընդդիմությանը ռազմական օգնություն չի ցուցաբերի

Իտալիան Սիրիայի ընդդիմությանը ռազմական օգնություն չի ցուցաբերի
23.06.2013 | 13:51

Իտալիան պատրաստ է Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերել ցանկացած օգնություն, բացի ռազմականից։ Այդ մասին այսօր ասել է Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոն Քաթարում տեղի ունեցած Սիրիայի ՙԲարեկամների խմբի՚ հանդիպումից հետո։ Այդ հանդիպմանը մասնակցել է 11 երկրի արտգործնախարար։ Բոնինոն նաև նշել է, որ պետք է հստակեցվի, թե հատկապես ում պետք է ցուցաբերվի օգնություն. պետք է հասկանալ՝ ընդդիմությունից ով ով է։

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ

Ափսոս ութ արկղ չկա՝ թվերն ա­վե­լի մեծ կլի­նեին